Ռուսաստանում կստեղծվի երկու նոր ազատ տնտեսական գոտի․ Միշուստինը ստորագրել է որոշումը

Ռուսաստանում կստեղծվի երկու նոր ազատ տնտեսական գոտի․ Միշուստինը ստորագրել է որոշումը

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը ստորագրել է որոշում, որով Ռուսաստանի տարածքում երկու նոր ազատ տնտեսական գոտի կստեղծվի։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը։ Ազատ տնտեսական գոտիներից մեկը կգտնվի Կրասնոյարսկի երկրամասում, մյուսը՝ Օմսկի մարզում։ Կրասնոյարսկի երկրամասում գտնվողը կկոչվի «Կրասնոյարսկի տեխնոլոգիական հովիտ, որի ռեզիդենտներ կարող են դառնալ արդյունաբերական սարքավորումներ եւ ալյումինե այպիսի արտադրանք թողարկողները, որոնք օգտագործվում են ավիացիայի եւ մեքենաշինության մեջ։ Առաջիկա 10 տարում ԱՏԳ աշխատատեղերի թիվը կկազմի 1,3 հազար։ Օմսկի մարզում գտնվող ԱՏԳ-ն կկոչվի «Ավանգարդ», որը կկենտրոնանա նավթաքիմիական արդյունաբերության վրա։ Այն տասը տարում ապահովելու է 700 աշխատատեղ։ Առաջիկա 10 տարում առաջին ԱՏԳ ներդրումային ներգրավման ծավալը կազմելու է 16 միլիարդ ռուբլի, երկրորդինը՝ 23 միլիարդ ռուբլի։