Ինչի մասին է ակնարկել ՄԽ ամերիկացի նախկին համանախագահը 

Ինչի մասին է ակնարկել ՄԽ ամերիկացի նախկին համանախագահը 

Կան անդրկուլիսյան ուժեր, որոնք ունեն հատուկ շահեր եւ չեն ուզում, որ խաղաղություն հաստատվի Հարավային Կովկասում։ Այս մասին ադրբեջանական պարբերականներից մեկի հետ զրույցում հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահ Ռիչարդ Հոլանդը, մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։ Նա նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանին ցանկացած միջադեպ, անկախ ամեն ինչից, խիստ մտահոգության առարկա է, քանի որ ամեն բան կարող է դուրս գալ վերահսկողությունից։

Հայաստանն էլ, Ադրբեջանն էլ նվիրվածորեն աշխատում են լիարժեք, իրական եւ ամուր խաղաղության հասնելու համար։ Սակայն պետք է հիշել, ըստ ամերիկացի դիվանագետի, որ կուլիսներից այն կողմ կան ուժեր, որոնք ունեն հատուկ շահեր եւ որոնց ձեռնտու չէ, որպեսզի Հարավային Կովկասում հաստատվի կայուն եւ ամուր խաղաղություն։

Այդ ուժերը ստուգելու են, թե ինչքան կարող են հեռուն գնալ, որպեսզի ռեգիոնի համար հնարավոր չլինի անվտանգ ապագան։ Այս ամենը նկատի ունենալով, Հոլանդը հայտարարել է նաեւ, որ կարեւոր է, որ եւ Երեւանը եւ Բաքուն այս ամենին չնայեն ու շարունակեն անկեղծորեն բանակցություններ վարել հանուն ամուր եւ կայուն խաղաղության՝ իրենց երկրների եւ իրենց ժողովուրդների համար։