Թուրքիան Ուկրաինային կվաճառի Korkut ՀՕՊ համակարգեր

Թուրքիան Ուկրաինային կվաճառի Korkut ՀՕՊ համակարգեր

Թուրքական Aselsan ընկերությունը մտադիր է Ուկրաինային առաջարկել մոտ հեռահարության Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր։ Սրանք 35 մմ-անոց ինքնագնաց զենիթային համակարգեր են, որոնք համապատասխանում են ՆԱՏՕ-ի ստանդարտներին։ Այս մասին հայտնում է Defense Express պարբերականը։

Համակարգը նախատեսվածխ է մոբիլ ստորաբաժանումների եւ մեխանիզացված զորքերի հակաօդային պաշտպանության համար, ինչպես նաեւ ստացիոնար բազաների համար։ Հեռահարությունը 4 կմ է, արագությունը 1 րոպեում 1100 կրակոց։ Այն կարող է կահավորվել Stinger կամ այլ համակարգի։ Korkut-ի ձեռքբերման հարցը քննարկվելու է հաջորդ շաբաթ Կիեւում կայանալիք «Զենք եւ անվտանգություն» ցուցահանդեսի ժամանակ։