Կորոնավիրուսով հիվանդների համար կառուցված մոդուլային բաժանմունքը կհանձնվի ՀՀ ՊՆ–ին

Կորոնավիրուսով հիվանդների համար կառուցված մոդուլային բաժանմունքը կհանձնվի ՀՀ ՊՆ–ին

2020 թվականի մարտին «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» տարածքում կառուցված մոդուլային բաժանմունքը, որը նախատեսված էր կորոնավիրուսվ հիվանդների բուժման ու մեկուսացման համար, կառավարության այսօր ընդունած որոշմամբ կհանձնվի ՀՀ պաշտպանության նախարարությանը։ 

Որոշման նախագծում նշված է, որ համավարակի ավարտից հետո մոդուլային բաժանմունքն այլևս չի շահագործվում։, «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնին» լրացուցիչ մահճակալային ֆոնդ այլև հարկավոր չէ, քանի որ 2022 թվականի երրորդ եռամսյակից այստեղ կապիտալ հիմնանորոգում է սկսվել։