Տեղեկատվական անվտանգության լուրջ սպառնալիքներ են ստեղծվել. Տիգրան Աբրահամյան

Տեղեկատվական անվտանգության լուրջ սպառնալիքներ են ստեղծվել. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Իշխանությունը ներկայացնող տարբեր դեմքեր, կառույցներ, վերջին 2 օրերին սահմանագծին տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ իրար հակասող այնպիսի ծավալի տեղեկատվություն են հաղորդել, որն արդեն տեղեկատվական անվտանգության լուրջ սպառնալիքներ է ստեղծել։

Ռազմաքաղաքական իրադրության նոր փոփոխությունները ստիպում են հանդես գալ առավելագույնս համապարփակ, օբյեկտիվ և օպերատիվ տեղեկատվությամբ, հակառակ դեպքում դրա հետևանքները աղետալի հետևանքներ կունենան»։