«Կլոն» սերիալից հայտնի Խադիջան ամուսնանում է պատգամավորի հետ (լուսանկար)

«Կլոն» սերիալից հայտնի Խադիջան ամուսնանում է պատգամավորի հետ (լուսանկար)

«Կլոն» սերիալից Կարլա Դիասի երիտասարդ հերոսուհին երազում էր ամուսնանալ գեղեցիկ հարուստ տղամարդու հետ։ Իրականում այդպես էլ եղավ՝ դերասանուհին ամուսնության առաջարկ է ստացել պատգամավոր սիրեցյալից:

31-ամյա Կարլայի ընտրյալը պատգամավոր և կենդանիների իրավունքների պաշտպան Ֆելիպե Բեկարին էր։ Սիրահարները երկար ժամանակ միասին են, իսկ այժմ նրանց հարաբերությունները նոր մակարդակի են անցել։

«Նա ասաց այո: Սեր, հավատարմություն. ահա այն է, ինչ ենք մենք կառուցում մեր ծանոթության առաջին օրվանից: Ես հիանում եմ այս ուժեղ կնոջով։ Ես սիրում եմ քեզ Կարլա», - իր անձնական բլոգում գրել է փեսան։

Դիասը խոստովանել է, որ շատ երջանիկ է։ Զույգը դեռ չի հայտնել հարսանիքի օրն ու մանրամասները։

Հիշեցնենք, որ Կարլա Դիասը համաշխարհային համբավ ձեռք բերեց «Կլոն» սերիալում մարմնավորելով Ջեյդի դստերը։ Այս նախագծից հետո դերասանուհին շարունակել է աշխատել կինոյում և հեռուստատեսությունում։ Իսկ վերջերս նա խոստովանել է, որ ծանր հիվանդություն է տարել։