Բանակն էլ բում արեցիր․․․

Բում -ը բնաձայնական բառ է։ Թնդանոթի, ռումբի և այլնի պայթելու ձայնի նմանություն է։ Օգտագործվում է նաև բոմբույն ձևը, որը նշանակում է խուլ աղմուկ, թնդյուն, դղրդյուն, ծովի մռնչյուն, նվագարանի հաստ ձայն։ Հասկացաք՝ ինչի համար եմ բառի բացատրությամբ զբաղվում։ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում այսօր այսպես ներկայացրեց մեր տնտեսության վիճակը․
«ՀՀ տնտեսությունը բում է ապրում ․․․»։ Չեմ շարունակում փաշինյանական բում- բոմբյունի պայթունների կրկնօրինակումները։ Մարդ, որ թնդանոթի, ռումբի պայթելու, անգամ հրացանի կրակոցի ձայն չի լսել, այսօր բումի մասին է խոսում։ Տնտեսության բումի մասին։ Դա զարմանալի չէ։ Բանակ չգնացած մարդը, երբ զորքի գլխավոր հրամանատար է իրեն նշանակում ու երկիրը հասցնում կապիտուլյացիայի, Բանակը, ռազմամթերքը դարձնում թշնամու ավար, այսօր տնտեսության բումից է խոսում։ Ասել է թե տնտեսությունն էլ է բում անելու։ Խոսակցական լեզվում բում նշանակում է արհեստական եռուզեռ՝ իրարանցում խառնաշփոթ վիճակ։
Մեր երկիրն այսօր համապատասխանում է այդ վիճակին։ Արհեստական, իմիտացիոն եռուզեռային վիճակ է ներկայացվում, բայց իրականությունն այն է, որ ամեն ինչ գլխի վրա է շրջված, խառնաշփոթ վիճակ է։ Այնպիսի խառնաշփոթ վիճակ, որ նույնիսկ չենք հասկանում, թե Հայաստանի որ մասն է մերը, որը թշնամունը։
Կարծիքներ