Ալեն Սիմոնյանի եղբոր կինը կալանավորվեց

Ալեն Սիմոնյանի եղբոր կինը կալանավորվեց

«Հրապարակը» քիչ առաջ տեղեկացավ, որ Հակակոռուպցիոն դատարանը քննել է նաեւ Էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանի նկատմամբ խափանման միջոցի հարցը, որոշումը կհրապարկվի վաղը՝ 11։00-ին։ Քիչ առաջ հայտնի դարձավ, որ դատարանը 2 ամսով կալանավորել է Ալեն Սիմոնյանի եղբոր՝ կնոջը՝ «Սիներջի» ընկերության աշատակից Անի Գեւորգյանին:

Հիշեցնենք, որ այսօր կալանավորվեցին նաեւ նույն գործով անցնող «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Կարապետյանը եւ Լիլի Մկրյանը։ 

Փաստաբանական համայնքը ապշած է՝ անհասկանալի իրավական ակտ է կայացրել Հակակոռուպցիոն դատարանը։ Ինչպե՞ս է ստացվում, որ պետական պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ, ովքեր ենթադրաբար չարաշահել են իրենց լիազորությունները, կասկածվում են առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու, պաշտոնական դիրքը չարաշահելու համար, դատարանը կայացնում է մեղմ որոշում, իսկ մասնավոր ընկերության կին աշխատակիցներին, ովքեր խնամքի տակ ունեն մանկահասակ երեխաների՝ կալանավորում է։