Վարորդները Թարփոշյանին «հեռացրին» աշխատանքից

Վարորդները Թարփոշյանին «հեռացրին» աշխատանքից

Ավտոբուսների վարորդների ակցիան մոտենում է ավարտին։ Քիչ առաջ մի քանի վարորդ տեղեկացրին, որ այս ակցիայից հետո իրենց բարձրաձայնած խնդիրները մասնակի լուծվել են, ավելի ճիշտ՝ խոսք են տվել, որ մինչև վաղն ամեն ինչ նորմալ է լինելու՝ աշխատավարձի խնդիրներից սկսած, վերջացրած «զուգարանով» ու վառելիքով։

Մենք նաև տեղեկացանք, որ վարորդները հստակ խնդիր են դրել, որ «ԵՐԵՎԱՆԻ ԱՎՏՈԲՈՒՍ» փակ բաժնետիրական ընկերություն ղեկավար Էլբակ Թարփոշյանը այլևս չպետք է աշխատի։

Տեղեկացանք, որ այս պահանջից հետո Թարփոշյանը դիմում է գրել ու հեռացել, այս պահին դեռ հայտնի չէ, թե ով է փոխարինելու նրան։