Թեհրանում լոքդաուն է հայտարարվել

Թեհրանում լոքդաուն է հայտարարվել

Իրանի մայրաքաղաք Թեհրանում վեցօրյա լոքդաուն է հայտարարվել։ Այս մասին, ըստ Süddeutsche Zeitung պարբերականի, հայտնել է Իրանի նախագահի ներկայացուցիչ Ալի Ռաբիելը՝ հեռուստատեսային ելույթի ժամանակ։

Թեհրանը, ըստ իրանցի պաշտոնյայի խոսքերի, հայտարարվել է կարմիր գոտի, եւ համապատասխանաբար, սկսած երեքշաբթի օրվանից մինչեւ կիրակի, բոլոր հաստատությունները քաղաքում փակ են լինելու։ Փակ կլինեն նաեւ Թեհրանի շուկան եւ առեւտրային կրպակները։ Դեռ հայտնի չէ, թե բանկերը գործելու են, թե՝ ոչ։