Սիլվեստր Ստալոնեն 350 000 դոլարով վաճառքի է հանել իր Cadillac Escalade-ը

Սիլվեստր Ստալոնեն 350 000 դոլարով վաճառքի է հանել իր  Cadillac Escalade-ը


Հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ Սիլվեստր Ստալոնեն,ինչպես նշում է Daily Mail-ը,  350 000 դոլարով վաճառքի է հանել իր Cadillac Escalade մեքենան:74-ամյա դերասանը մեքենայի ձևափոխման վրա 409 000 դոլար է ծախսել:
«Ես այս մեքենան պատվիրել եմ հատուկ նպատակով, սակայն վերջերս պահանջներս փոխվել են ու այս գեղեցիկ փոխադրամիջոցի կարիքն այլևս չունեմ»,-նշել է Ստալոնեն:

Մեքենան համալրված է անլար ինտերնետ կապով, մերսման հնարավորությամբ, ջերմակարգավորվող նստատեղերով, 43 դյույմ անկյունագծով Ultra HD LCD  «խելացի» հեռուստացույցով, որը գտնվում է վարորդի և հետևի շարքի ուղևորների միջև ընկած հատվածում:
Նշվում է, որ սովորական, առանց ձևափոխումների  Escalade-ի գինը 89 500 դոլար է: