Առուշ Առուշանյանը պետք է անհապաղ բանտից ազատ արձակվի

Առուշ Առուշանյանը պետք է անհապաղ բանտից ազատ արձակվի

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Առուշ Առուշանյանի հաղթանակը դա միայն հաղթանակ չէր համայնքի ավագանու ընտրություններում։ Այդ հաղթանակը շատ խորքային իմաստ ու բովանդակություն ունի։ Սա չարագործ ազգակործանների, վարչական հսկայական ուժի, փողի, ոստիկանական բռնությունների դեմ ազնվության, սկզբունքայնության և հայրենասիրության հաղթանակն էր։ Այդ հաղթանակը պետք է շարունակություն ունենա։ Առուշ Առուշանյանը պետք է անհապաղ բանտից ազատ արձակվի։

Նա վաստակել է Նիկոլ Փաշինյանի ազգակործան ռեժիմի դեմ պայքարի առաջնորդը լինելու իրավունքը։ Այդ պայքարի արդյունքում Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները պետք է կամովին հանձնվեն Առուշ Առուշանյանի ղեկավարած համայնքի տարածքում գտնվող ադրբեջանական ոստիկանության հենակետ՝ ի տնօրինություն»։