Վրաստանն ու ԱՄՆ-ն կստորագրեն պաշտպանական ոլորտում համագործակցության համաձայնագիր

Վրաստանն ու ԱՄՆ-ն կստորագրեն պաշտպանական ոլորտում համագործակցության համաձայնագիր

Միացյալ Նահանգներն ու Վրաստանը կստորագրեն համաձայնագիր, որի նպատակն է ավելացնել Վրաստանի պաշտպանական եւ զսպման հնարավորությունները։ Այս մասին հայտնում է Վրաստանի Պաշտպանության նախարարությունը։

Նշենք, որ համաձայնագրի ստորագրումը կկայանա ԱՄՆ Պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի՝ Վրաստան այցի շրջանակներում, որն արդեն մեկնարկել է։ Վրացական ռազմական գերատեսչությունը նաեւ տեղեկացնում է, որ Թբիլիսիում Պենտագոնի ղեկավարին դիմավորել է Վրաստանի Պնախարար Ջեւանշիր Բուրչուլաձեն։

Նշենք, որ նախատեսված է հանդիպում նաեւ Պենտագոնի ղեկավարի եւ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի միջեւ։