Պուերտո-Ռիկոն դիմել է ԱՄՆ կազմում ընդգրկվելու համար

Պուերտո-Ռիկոն դիմել է ԱՄՆ կազմում ընդգրկվելու համար

Պուերտո-Ռիկո պետությունը իրականացնում է հանրաքվե կղզու լարգավիճակը որոշելու համար։ Նշենք, որ հանրաքվեի մասին որոշումը ստորագրել էր նահանգապետ Վանդա Վասկեսը։Այն տեղի կունենա նահանգապետի ընտրությունների հետ նույն օրը։ Ընդ որում, հանրաքվեի արդյունքները Միացյալ Նահանգները պարտավոր չեն ընդունել։ Հանրաքվեի հարցն հետեւյալն է․ «Արդյոք Պուերտո Ռիկան պետք է անհապաղ ընդգրկվի ԱՄՆ կազմում»։ Այն, հիշեցնենք, որ ազատ ասոցացված պետություն է եւ գտնվում է ԱՄՆ տիրապետության ներքո։ Կղզու բնակիչները բազմիցս են ցանկություն հայտնել ընդգրկվել ԱՄՆ կազմում, սակայն ԱՄՆ Արդարադատության նախարարությունն այդ որոշումները չի ընդունել։ Պուերտո-Ռիկոյի քաղաքացիները հանդիսանում են ԱՄՆ քաղաքացիներ, սակայն իրավունք չունեն ԱՄՆ նախագահի ընտրություններում քվեարկելու եւ մեկ ներկայացուցիչ ունեն, այն էլ սահմանափակ ձայնի իրավունքով, Կոնգրեսում։