Արթուր Ղազինյանը կրկին առաջադրվեց

Արթուր Ղազինյանը կրկին առաջադրվեց

Ազգային ժողովում այսօր Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստ է ընթանում։ Հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում «Հայաստան» դաշինքը կրկին Արթուր Ղազինյանի թեկնածությունն առաջադրեց։

Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին իշխանական պատգամավորները դեմ քվեարկեցին Ղազինյանի թեկնածությանն այդ նույն պաշտոնում։ Կողմ էին միայն «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցության պատգամավորները, սակայն ընդդիմադիրները փոքրամասնություն են։

Օրենքով այս պաշտոնը ընդդիմությանն է և ընդդիմությունը հնգօրյա ժամկետում պետք է նոր թեկնածու առաջադրեր։