Կովկասյան խոհանոցի հանդեպ հետաքրքրությունն աճել է
Ռուսները վերջին մեկ տարում ավելի շատ են հետաքրքրվել կովկասյան խոհանոցի կերակրատեսակներով, իսկ արեւմտաեւրոպական խոհանոց ունեցող ռեստորանների հանդեպ հետաքրքրությունը նվազել է, հայտնում են GoldenEgg-ի փորձագետները։ Սոցցանցերում ուսումնասիրելով ավելի քան հինգ հազար ակտիվ օգտատերերի գաստրոնոմիական վարքագիծը, մասնագետները պարզել են, որ այս տարվա աշնան երեք ամիսներին կովկասյան խոհանոց ունեցող ռեստորանների հանդեպ հետաքրքրությունը հասել է 63 տոկոսի։ Անցյալ տարի այն 42 տոկոս էր։
Իտալական խոհանոցի հանդեպ հետաքրքրությունը 71 տոկոսից նվազել է մինչեւ 58 տոկոսի, ֆրանսիական խոհանոցի հանդեպ հետաքրքրությունը՝ 62 տոկոսից՝ 53 տոկոսի։ Հյուսիս-ռուսական խոհանոցով հետաքրքրվածների թիվը 13 տոկոսից աճել է մինչեւ 24 տոկոսի, մեքսիկական խոհանոցի հանդեպ հետաքրքրությունը՝ 11 տոկոսից 19 տոկոսի, իսրայելական խոհանոցով հետաքրքրված են ռուսների 15 տոկոսը, անցյալ տարի այս ցուցանիշը կազմել է 11 տոկոս։ Ուշագրավ է այն, որ ռուսական խոհանոցը սկսում է Ռուսաստանում դառնալ նորաձեւ։ Հետաքրքրական է նաեւ այն, որ ընթացիկ տարում ավելի շատ ռեստորան հաճախել են 25-34 տարեկանները։
Կարծիքներ