Ռումինիայի ԱԳ նախարարը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին

Ռումինիայի ԱԳ նախարարը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին

Ռումինիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների ամբողջական կարգավորման գործընթացին։ Այս մասին հայտարարել է Ռումինիայի արտգործնախարար Լումինիցա Օդոբեսկուն Բուխարեստում՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսում, գրում են տեղի լրատվամիջոցները։

«Ռումինիան շահագրգռված է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից իրականացվող միջնորդական ջանքերով։  Մեր դիրքորոշումը հարցի հստակ, կայուն լուծում է՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների հարգման վրա։  Ռումինիայի համար շատ կարևոր է Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության հաստատումը»,- ընդգծել է Օդոբեսկուն։