Հրապարակվեց ֆուտբոլիստների ամբողջական ցանկը, որոնք կարող են օգնել հավաքականին Թուրքիայի հետ խաղում

Հրապարակվեց ֆուտբոլիստների ամբողջական ցանկը, որոնք կարող են օգնել հավաքականին Թուրքիայի հետ խաղում

2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի առաջին տուրում Հայաստանի հավաքականը մարտի 25-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ուժերն է չափելու Թուրքիայի ընտրանու հետ։ 3 օր անց Հայաստանի հավաքականը կրկին սեփական հարկի տակ ուժերն է չափելու Կիպրոսի հավաքականի հետ, այս հանդիպումը սակայն ընկերական խաղերի շրջանակում է կայանալու։ Հայաստան-Թուրքիա հանդիպման բոլոր տոմսերը, ինչպես հայտնի է, սպառվել են։

Քիչ առաջ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը մամուլի ասուլիս էր հրավիրել, որի ընթացքում նաև հրապարակեց ֆուտբոլիստների ցանկը, որոնք հրավիրվել են հավաքական։ Այսպիսով հավաքական է հրավիրվել 26 ֆուտբոլիստ։

Ստանիսլավ Բուչնև – «Փյունիկ»
Արսեն Բեգլարյան – «Ուրարտու»
Արման Ներսեսյան – ԲԿՄԱ
Վարազդատ Հարոյան – «Անորտոսիս» (Կիպրոս)
Անդրե Չալըշըր – «Բրոմապոյկարնա» (Շվեդիա)
Կամո Հովհաննիսյան – «Աստանա» (Ղազախստան)
Նաիր Տիկնիզյան – «Լոկոմոտիվ» (Ռուսաստան)
Գեորգի Հարությունյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»
Ժիրայր Մարգարյան – «Ուրարտու»
Էրիկ Փիլոյան – «Ուրարտու»
Երջանիկ Ղուբասարյան – «Նոա»
Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Խորեն Բայրամյան – «Ռոստով» (Ռուսաստան)
Լուկաս Սելարայան – «Քոլուբուս Քրյու» (ԱՄՆ)
Տիգրան Բարսեղյան – «Սլովան» (Սլովակիա)
Էդգար Բաբայան – «Ռաններս» (Դանիա)
Ժիրայր Շաղոյան – ԲԿՄԱ Սոֆիա (Բուլղարիա)
Վահան Բիչախչյան – «Պոգոն» (Լեհաստան)
Դավիդ Դավիդյան – «Փյունիկ»
Ուգոչուկվու Իվու – «Ուրարտու»
Կարեն Մուրադյան – «Արարատ-Արմենիա»
Արթուր Սերոբյան – «Արարատ-Արմենիա»
Նորբերտո Բրիասկո Բալեկյան – «Բոկա Խունիորս» (Արգենտինա)
Սարգիս Ադամյան – «Քյոլն» (Գերմանիա)
Հրանտ-Լեոն Ռանոս – «Բավարիա» (Գերմանիա)