Փաշինյանն իր գլխի տերը չի , որ հրաժարական տա

Փաշինյանն իր գլխի տերը չի , որ հրաժարական տա

Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, որ ինքն արդեն անտանելի է։ Էդգար Ղազարյանը չէ, որ պիտի գնա ու նրան ներկայացնի, թե պատերազմի ժամանակ ինքը ինչ է արել ու թշնամուն ինչպես է ծառայել։ Ներկայացնելուց հետո էլ Փաշինյանը կգիտակցի, որ իր արածները ,, ջրի երես են դուրս եկել,, ու մարդավարի հրաժարական կտա։ Փաշինյանն իր մասին գիտի ավելի լավ, քան Էդգար Ղազարյանը կամ ցանկացած մեկը։ Այդքանով հանդերձ եթե նա շարունակում է ավտոշարասյան ազդանշաններով այս կամ այն վայր ճողոպրել ու իրեն բավարարում է այդ վիճակը, նրանից բան պահանջել պետք չէ։ Առավել ևս՝ հանդիպում։ Մի՞թե պարզ չէ, որ նրան թույլ չեն տալիս հրաժարական տալ։ Նա դեռ անելիք ունի։ Փաշինյանից ինչ որ բան սպասել՝ ծիծաղելի է, նա իր գլխի տերը չի։ Ինքն իր վիճակը շատ լավ պատկերացնում է։ Հարցերը, այսօր կարծեմ այդ մասին հայտարարեց Էդգար Ղազարյանը, պետք է լուծել առանց Փաշինյանի։ Ասեմ, որ այն ներկայացումները, բեմադրությունները, որ Նիկոլն ու իր կինը տալիս են, խղճահարություն առաջացնող են։ Անկեղծ եմ ասում, երբ նրանք մի հանդիպում են կազմակերպում ու մի քանի յուրային դերասանով խաղում, ավելի ողբալի է ընդգծում նրանց վիճակը։ Իսկ ,, օնլայն մրոտողներն ու սևացնողները,, ողորմելիության աստիճանի խղճուկ են։ Այսօր Հրապարակը մի տեսանյութ էր տեղադրել, թե Փաշինյանի ավտոշարասյանը ինչպես են վարորդները՝ ի նշան բողոքի, ազդանշաններով դիմավորում։ Սա ի՞նչ է նշանակում։ Յուրաքանչյուր վարորդ, մարդ շատ լավ պատկերացնում է, որ նման արագությամբ ճողոպրելուց ավտոշարասյունը կարող է նոր ողբերգական վրաերթ կատարել։ Համոզված եմ, Փաշինյանի ավտոշարասյան անցնելուց չի կարող գտնվել հայ, որ հղի կնոջ ողբերգական, անպատիժ վրաերթը չհիշի ու ի նշան բողոքի մի քայլ չձեռնարկի։ Սա տեսնում է Փաշինյանը, ինքը լավ գիտի, թե իրեն ինչքան են ատում։ Այդքանով հանդերձ, նորից եմ ասում՝ Փաշինյանն իր գլխի տերը չի , որ հրաժարական տա։ Փաշինյանի հարցերը պետք է լուծվեն առանց Փաշինյանի։ Նա կողմ չէ։