Կին դիմորդներին ներկայացվող պահանջները կմեղմացվեն․ ՆԳՆ

Կին դիմորդներին ներկայացվող պահանջները կմեղմացվեն․ ՆԳՆ

Խթանելով կանանց ներգրավումը ոստիկանության ծառայությունում՝ Ներքին գործերի նախարարությունը մեկնարկում է Պարեկային ծառայության շարքերը համալրել ցանկացող կին թեկնածուների նախագրանցման գործընթաց։

Այս մասին տեղեկանում ենք Ներքին գործերի նախարարությունից։

«Ծառայությունում կանանց ներգրավման ընդլայնման գործընթացի շրջանակներում վերանայվում են կին դիմորդներին ներկայացվող բժշկական և ֆիզիկական պահանջները կարգավորող իրավական ակտերը՝ պահանջներն օբյեկտիվորեն մեղմացնելու տրամաբանությամբ։

Հաշվի առնելով, որ Ներքին գործերի նախարարության կողմից նախատեսվում է Պարեկային ծառայությունում իրականացնել կանանց նպատակային ընդունելություն՝ վերհանված կարիքների բավարարման և խնդիրների լուծման տրամաբանությամբ անհրաժեշտություն է առաջացել իրականացնել Պարեկային ծառայության շարքերը համալրել ցանկացող կին թեկնածուների նախագրանցում, որին մասնակցելու համար խնդրում ենք անցնել հղումով և լրացնել ստորև ներկայացվող հայտը։
Նախագրանցման փուլի վերջնաժամկետը մայիսի 10-ն է։

Կոչ ենք անում կանանց՝ դիմելու և մասը կազմելու նոր Ոստիկանության։