Մեկնարկել է Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը. Ուղիղ

Մեկնարկել է Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը. Ուղիղ

Քաթարի մայրաքաղաք Դոհայի Էլ Խոր արվարձանում գտնվող «Էլ Բայտ» ստադիոնում մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը։

Առաջին անգամ ֆուտբոլային աշխարհի առաջնությունն ընդունում է մերձավորարեւելյան, արաբական, մուսուլմանական երկիր։

Բացման խաղում Քաթարի հավաքականը կմրցի Էկվադորի թիմի հետ։ 

Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին։

Ամենատարբեր տվյալների համաձայն՝ Կաթարում անցկացվող աշխարհի առաջնությունը կդառնա ամենաթանկարժեքը մինչ այս եղածների մեջ։

Դեռ մեկ տարի առաջ մարզադաշտերի, մետրոյի, օդանավակայանների, նոր քաղաքի և նավահանգստի կառուցման ծախսերը գերազանցել էին 200 միլիարդ դոլարը։

Բացման ուղիղ հեռարձակումն՝ այստեղ։