Եվրոպական դատարանի վճիռը սեփականության հարկադիր իրացման հերթական դեպքի հետ կապված

Եվրոպական դատարանի վճիռը սեփականության հարկադիր իրացման հերթական դեպքի հետ կապված

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը գրում է․

«Մեր փաստաբանական գրասենյակի և փաստաբան Կարեն Մեժլումյանի վստահորդներ Վերսանդիկ Հակոբյանի և Հեղինե Ամիրխանյանի շահերը ներպետական դատարան ներկայացնելուց և պարտվելուց հետո, 2007 թվականին դիմել էինք Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Վեճը վերաբերում էր հասարակության կարիքների համար անձանց սեփականությունը հարկադիր օտարելու հերթական դեպքին:

Այսօր՝ 17.10.2019թ. հրապարակվել է Եվրոպական դատարանի վճիռը:

ՄԻԵԴԸ վճռել է, որ՝
1. տեղի է ունեցել կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտում:
2. Պետությունը պետք է դիմումատուներին փոխհատուցի ընդհանուր 259.000 եվրո գումար, որից՝
- 250.000 եվրոն՝ նյութական վնասի մասով.
- 6.000 եվրոն՝ ոչ նյութական վնասի համար.
- 3.000 եվրոն՝ դիմումատուների ծախսերի համար: