Ի՞նչ օգնություն է առաջարկվել ռուսներին․ «Զվարթնոցից» արձագանքել են 

Ի՞նչ օգնություն է առաջարկվել ռուսներին․ «Զվարթնոցից» արձագանքել են 

Գրել ենք, որ ըստ Մաշ տելեգրամյան ալիքի, հունգարա-լեհական «Wizz air» ավիաընկերությունը մեկ օրով հետաձգել է դեպի Ավստրիա այսօրվա թռիչքը, ինչի պատճառով ռուսաստանցի մի խումբ ուղևորներ մնացել են Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։ 

Ռուս զբոսաշրջիկները, մասնավորապես, բողոքել էին, որ իրենց կացարան ու սնունդ չի տրամադրվում։

«Նրանք արդեն ստացել են իրենց ուղեբեռը և տեղավորվում են ավտոբուսներում, որ տեղափոխվեն հյուրանոցներ։ 
Այդ ծախսերը հոգալու է ավիաընկերությունը»,–այս մասին Sputnik Արմենիային հայտնել են «Զվարթնոցի» մամուլի ծառայությունից։

Միաժամանակ, ավիաընկերությունից դեռևս չեն հայտնում թռիչքների հետաձգումների պատճառը