«Միսս Տիեզերք» մրցույթի ժամանակ Ուկրաինայի մասնակիցը հրաժարվել է կանգնել ռուս մրցակցի կողքին

«Միսս Տիեզերք» մրցույթի ժամանակ Ուկրաինայի մասնակիցը հրաժարվել է կանգնել ռուս մրցակցի կողքին

Օրլանդոյում «Միսս Տիեզերք» մրցույթի շրջանակում ուկրաինացի մասնակից Վիկտորյա Ապանասենկոն հրաժարվել է կանգնել «Միսս Ռուսաստան 2022» տիտղոսակիր Աննա Լիննիկովայի կողքին, գրում է Обозреватель-ը։

«Ռուս աղջիկը փորձել է կանգնել ուկրաինացի մասնակցի կողքին։ Նա ժամանակին նկատել է մրցակցի մոտեցումը։ Նրան հաջողվել է խուսափել սկանդալից և սխալ տպավորությունից»,- գրում են նյութի հեղինակները։

Հրապարակման մեջ ասվում է, որ համատեղ լուսանկարի նախապատրաստման ժամանակ ուկրաինացի Ապանասենկոն բռնել է իր կողքին կանգնած մասնակցուհու ձեռքը, որպեսզի վերջինս ճանապարհ չզիջի իրենց ուղղությամբ քայլող Ռուսաստանի ներկայացուցչին։ Դրանից հետո ուկրաինացի մասնակիցը խնդրել է ձախ կողմում կանգնած «Միսս Կոլումբիա»-ին փոխվել տեղերով։