Ալեգրին ու «Յուվեի» նախագահը հանդիպել են

Ալեգրին ու «Յուվեի» նախագահը հանդիպել են

Մարզական մամուլում շարունակում են լուրեր շրջանառվել, թե մրցաշրջանի ավարտից հետո Թուրինի «Յուվենտուսի» գխավոր մարզիչ Անդրեա Պիռլոն հեռացվելու է զբաղեցրած պաշտոնից։ «Յուվեն», հիշեցնենք, այս պահին ընդամենը 55 միավոր է վաստակել և Ա սերիայի ընթացիկ առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։ Նախկինում ասում էին, թե Պիրլոյին կարող է փոխարինել Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, սակայն ինչպես գրում են իտալական մարզական հեղինակավոր պարբերականները, թուրինյան ակումբի ղեկավարությունն ի վերջո որոշում է կայացրել թիմ հրավիրել Մասիմիլիանո Ալեգրիին։

Ավելին, ըստ տարբեր հրապարակումների, ակումբի նախագահ Անդրեա Անիելին և Ալեգրին արդեն իսկ հանդիպել են, քննարկել հավանական պայմնագարի շուրջ մի շարք հարցեր։ Ալեգրին դեռ վերջնական պատասխան չի տվել, ասել է՝ պիտի մտածի։ «Յուվենտուսը» ընթացիկ մրցաշրջանում առաջատար «Ինտերին» զիջում է արդեն տասը միավորով։