Telegram-ի աշխատանքում գլոբալ խափանում է տեղի ունեցել 

Telegram-ի աշխատանքում գլոբալ խափանում է տեղի ունեցել 

Telegram-ի օգտատերերը ամբողջ աշխարհում հայտնում են, որ մեսենջերի աշխատանքում գլոբալ խափանում է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Downdetector կայքը։ 21․42 –ի դրությամբ, Երեւանի ժամանակով, արձանագրվել է 155 դժգոհություն, որից 44 տոկոսի դեպքում օգտատերերը նշել են սերվերին միանալու դժվարությունների մասին 32 տոկոսի դեպքում՝ հաղորդագրությունների ստացման դժվարությունների մասին, իսկ 21 տոկոսի դեպքում՝ հավելվածի ընդհանուր աշխատանքի դժվարությունների մասին։ Խափանումները հատկապես զգալի են եղել Ռուսաստանում, Ուկրաինայում, Գերմանիայում, Նիդերլանդներում եւ այլ մի շարք երկրներում։