2018-ից ենք թույլ տվել, որ եռագույնը հայտնվի օտարի ոտքերի տակ․․․

2018-ից ենք թույլ տվել, որ եռագույնը հայտնվի օտարի ոտքերի տակ․․․

Երբեմն մի փոքրիկ դրվագ, հենց այնպես գալիս ու  անցնում է մտքիդ ժապավենով, ու դու զարմանում ես, որ ինչու այդ մասին նոր ես հիշում։ 

13.10.2018թ․ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն համատեղ մամլո ասուլիսին ներկայացել էին ՀՀ դրոշի գույներով զարդարված նույն գուլպաներով: Այն ժամանակ դա պատահականություն  էր դիտարկվում, հիմա երբ կորցնում ենք մեր պետականությունը, իշխանության կողմից հայի ազգային արժանապատվությունը հավասարեցվում է հողին, հասկանում ենք, որ դա ոչ թե պատահականություն էր, այլ քայլ- քայլ պետությունը նսեմացնելու նշանային համակարգ։ 

Հայկական արտադրության` ՀՀ դրոշի գույներով զարդարված գուլպաները Փաշինյանը Կանադայի վարչապետին էր նվիրել նախորդ օրը` ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Կանադայի վարչապետի ՀՀ վարչապետի նստավայրում տրված պաշտոնական ընթրիքի։  Ընթրիքից հետո Փաշինյանը ֆեյսբուքում գրել է, որ պայմանավորվել են արդեն այսօր երկուսն էլ հագնել այդ գունավոր հայկական գուլպաները: 

Հայկական եռագույն դրոշի գույները նրանց ոտքերին, ժպիտը դեմքներին։ Նման բան ո՞ր երկրի ղեկավարը թույլ կտար իրեն։ Հիմա զարմանում եք, որ հայկական դրոշը թշնամին առնում ու իր դրոշն է պարզում։ 2018-ից ենք թույլ տվել, որ եռագույնը հայտնվի օտարի ոտքերի տակ։ Երկրի ղեկավարն առաջինն է ոտքի տակ գցել մեր եռագույնը։ Առաջինն ինքը չի հարգել իր երկրի դրոշը։