Մոսկվայում կայացավ Հայկոյին նվիրված հուշ-երեկոն

Մոսկվայում կայացավ Հայկոյին նվիրված հուշ-երեկոն

Երեկ Մոսկվայի Հայկական դեսպանանատանը կայացավ հուշ երեկո՝ նվիրված  կոմպոզիտոր, տաղանդավոր արտիստ Հայկոյին:

«Ամբողջ երեկո հնչում էին ջերմ խոսքեր,պատմություններ,կարծիքներ և որ ամենակարևորն է ՝ անհավանական գեղեցիկ Հայկոյական մեղեդիներ,որոնք հուզում և կարոտով էին լցնում մարդկանց սրտերը։

Դեսպանատան մշակույթի վարչությունը հանրային հեռուստատեսության հետ մեկտեղ այս երեկոն դարձրեցին իրականություն։

Հայկոյի ընկերները այդ երեկո նրա կողքին էին իհարկե։ Երանի լիներ մեծարման երեկո քո ներկայությամբ, Հայկո՛»: