Նիկոլ Փաշինյանն արգելել է Օնիկ Գասպարյանին կիրառել «Իսկանդեր»․ Արամ Գաբրելյանով

Նիկոլ Փաշինյանն արգելել է Օնիկ Գասպարյանին կիրառել «Իսկանդեր»․ Արամ Գաբրելյանով

«Իսկանդերների» թեմային անդրադարձել է նաեւ հայտնի մեդիամենեջեր Արամ Գաբրելյանովը։ Նա մասնավորապես գրել է, որ եթե «Իսկանդերների» թեման բացվել է, ապա մի բան էլ ինքն է պատմելու։ Մեդիամենեջերը մանրամասնել է, որ մոտ մեկ ամիս առաջ Մոսկվայում ինքը ծանր եւ երկարատեւ զրույց է ունեցել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ։ «Ամեն ինչի մասին չեմ կարող պատմել, բայց «Իսկանդերի» մասով մեջբերեմ Օնիկի հետևյալ խոսքերը. «Պատերազմի 3-րդ օրը ես, որպես Գխավոր շտաբի պետ, որոշեցի «Իսկանդեր» կիրառել երկու ռազմավարական օբյեկտների ուղղությամբ. Բաքու-Ջեյհան նավթամուղը և ևս մեկի։ Փաշինյանը կտրականապես արգելեց, թեև ռուսները հասկացրել էին, որ «ձեր գործն է ու ձեր պատերազմը»։

Շուշիի ընկնելուց երեք օր առաջ ես Փաշինյանից թույլտվություն խնդրեցի երկու «Իսկանդեր»- ներով հարված հասցնել հակառակորդի կենդանի ուժի հսկայական կուտակմանը՝ հենց Շուշիի ստորոտին: Փաշինյանը կտրականապես արգելել է ՝ ասելով, որ համաշխարհային հանրությունը մեզ անիծելու է, եթե մենք միաժամանակ սպանենք թշնամու մի քանի հազար զինվորների։ Ինձ միայն մեկ անգամ է թույլատրվել կիրառել «Իսկանդեր»-ը՝ Շուշիի ուղղությամբ: Եվ ես այն կիրառեցի: Մենք օգտվեցինք դրանից և հասցրեցինք մի քանի տանկ մտցնել քաղաք։ Երկու օր անց ինձ հրաման եկավ ՝ թողնել Շուշին և նահանջել»», - պատմել է Գաբրելյանովը։