Երևանի քաղաքապետարանը շրջափակվեց (լուսանկարներ)

Երևանի քաղաքապետարանը շրջափակվեց (լուսանկարներ)

Այս պահին լարված իրավիճակ է Երևանի քաղաքապետարանի դիմաց։ Ցոււցարարները շրջափակել են քաղաքապետարանի շենքը։ Ոստիկանությունը փորձում է թույլ չտալ նրանց փակել շենքի ելքերն ու մուտքերը եւ ուժ է կիրառում ցուցարարների նկատմամբ։

Հիշեցնենք, որ 16։00-ին նախատեսված էր հանրահավաք, որի ժամանակ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ շարունակում են բողոքի անհնազանդության ակցիաները՝ փակելու են փողոցներ, պարալիզացնելու են երթևեկությունը։