Օգնեք լսելի դարձնել ԼՂ հայերի ձայնը․ Օկամպոն`Քարդաշյանին և Իսրայելյանին

Օգնեք լսելի դարձնել ԼՂ հայերի ձայնը․ Օկամպոն`Քարդաշյանին և Իսրայելյանին

Ադրբեջանի կողմից Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կապող Լաչինի միջանցքի շրջափակումը, տեղի բնակչության համար սննդի, վառելիքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների արգելափակումը պետք է դիտարկվի որպես ցեղասպանություն: 

Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն:

«Լեռնային Ղարաբաղի հայերը ձայն և քաղաքական ներկայացվածություն չունեն։ Դուք կարող եք օգնել նրանց՝ տալով ձեր ձայնն ու ու ներկայացվածությունը։ Սա նրանց կօգնի հասնել պետքարտուղար Բլինքենին։ Նա է որոշում կայացնողը և միայն նա կարող է փոխել եղած քաղաքականությունը՝ կանգնեցնելու հայերի ցեղասպանությունը 2023-ին»,- գրել է ՄՔԴ նախկին գլխավոր դատախազը՝ կից տեսանյութում։

Նա իր գրառման մեջ հիշատակել է հայկական արմատներով ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին և պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանին՝ կոչ անելով նրանց օգնել արցախահայությանը՝ իրենց ձայնը աշխարհին հասցնելու հարցում: