Քերոբյանը՝ «Վերին Լարս» անցակետում ստեղծված իրավիճակի մասին

 Քերոբյանը՝ «Վերին Լարս» անցակետում ստեղծված իրավիճակի մասին

«Վերին Լարս» անցակետում Հայաստանից Ռուսաստան գնացող տասնյակ բեռնատարներ, ինչպես հայտնի է, սպասում են հսկողության ավարտին։ Ռուսական կողմը հայկական կոնյակի նկատմամբ իրականացնում է խիստ մաքսային հսկողություն։ Լրագրողները քիչ առաջ վերոնշյալի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեցին, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից, մասնավորապես հարցրին՝ արդյոք նա դեպքը չի պայմանավորում քաղաքական ենթատեքստով։

«Վերին Լարսով մեքենաներ անցնում են, բայց ոչ բոլորը։ Նախորդ օրը ալկոհոլային խմիչքներով բեռնված մի քանի տասնյակ մեքենա արդեն անցել է։ Վերին Լարսում ստեղծված իրավիճակը չեմ պայմանավորում քաղաքական ենթատեքստով։ Ես չէի ասի, թե քաղաքական ենթատեքստ կա։ Ես խնդիրը չէի ուռճացնի»,- արձագանքեց Քերոբյանը։