Մոսկվան զգուշացրե՞լ է

Մոսկվան զգուշացրե՞լ է

Անցած գիշեր Մոսկվայում ադրբեջանցիները հարձակվել են հայերի վրա: Ջարդարարների մի խումբ արդեն իսկ բերման է ենթարկվել: Երեւում է, Ռուսաստանի իշխանությունները Բաքվին զգուշացրել են, որ ձեռնպահ մնա սադրանքներից: Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Բյուլբյուլ-օղլուն շտապ հանրահավաք է կազմակերպել եւ հայրենակիցներին հիշեցրել, որ Ռուսաստանն է նրանց հաց տալիս: «Ես չեմ կարող չխոստովանել, որ իրավիճակը բարդ է»,-ասել է նա եւ ավելացրել, որ իրենք պետք է բարեկամություն անեն հզոր երկիր Ռուսաստանի հետ:

Ամենայն հավանականությամբ, Մոսկվայում հակահայկական հիստերիան Ռուսաստանի իշխանությունները հասկացել են որպես երկիրը ներսից պայթեցնելու՝ Թուրքիայի նախագահի խոսնակի ամիսներ առաջ հնչեցրած սպառնալիքի իրականացման սցենարներից մեկը եւ համապատասխան ազդակ են հղել Ալիեւին: Բյուլբյուլ-օղլուն փաստացի իր ցեղակիցներին խնդրել է վերջ տալ ահաբեկչություններին, այլապես Ռուսաստանը կարող է խոսքից անցնել գործի: