Առաջարկվում է նվազեցնել ԱՊՊԱ չունենալու համար նախատեսված տուգանքները 

Առաջարկվում է նվազեցնել ԱՊՊԱ չունենալու համար նախատեսված տուգանքները 

Այսօր Ազգային ժողովում ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանին առաջարկեց նվազեցնել առանց ԱՊՊԱ պայմանագիր ավտոմեքենա վարելու համար սահմանված տուգանքները: Նախագծի հեիղնակները Արմեն Խաչատրյանը, Քրիստինե Պողոսյանն ու Լիլիթ Կիրակոսյանն են։ 

Նախագիծը զեկուցող Արմեն Խաչատրյանի խոսքով, եթե վարչական իրավախախտումը հայտնաբերելու պահից 48 ժամվա ընթացքում իրավախախտը վերացնում է իրավախախտման հատկանիշները, ապա նա ազատվում է նշանակված տուգանքի 75 տոկոսի չափով վճարման պարտականությունից, եթե այդ մասին նույն ժամանակահատվածում լիազորված մարմնին ներկայացնում է համապատասխան ապացույց (ներկայացնում է տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող կամ ներկայացման պահից 24 ժամվա մեջ ուժի մեջ մտնող պայմանագիր):

Պատգամավորը տեղեկացրեց նաև, որ Կառավարությունն առաջարկել է 48 ժամը դարձնել 24 ժամ, ինչը հեղինակներն ընդունել են: Նախագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: