Ադրբեջանում շրջանային գործադիր իշխանության ղեկավար է ձերբակալվել

Ադրբեջանում շրջանային գործադիր իշխանության ղեկավար է ձերբակալվել

Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի բաժինը, բնակչությունից ստացված բազմաթիվ բողոքների հիման վրա՝ կապված սակավակարող ընտանիքներին հատկացված օգնությունը յուրացնելու հետ, ստուգումներ են իրականացվել Բիլասուվարի շրջանային գործադիր իշխանության նստավայրում եւ պետական մի շարք հիմնարկներում:

Արդյունքում ձերբակալվել եւ Բաքու են տարվել շրջանային գործադիր իշխանության ղեկավար Մահիր Գուլիեւը, նրա առաջին տեղակալ Խանլար Մամեդովը, շրջանային կենտրոնական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Խոշբախտ Աղաեւը եւ մի քանի այլ պաշտոնատար անձինք: Լուսանկարում՝ շրջանային գործադիր իշխանության ղեկավար Մահիր Գուլիեւն է: