Վարազդատ Լալայանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

Վարազդատ Լալայանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

Ալբանիայի Դյուրես քաղաքում ավարտվել է Մ20 և Մ23 տարեկան ծանրորդների Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանի հավաքականին հաղթական եզրափակում Մ23 տարեկանների գերծանր քաշային կարգում ապահովել է մի մարզիկ, որը մեր ընտրանու օլիմպիական հույսերից մեկն է։

Մ23 տարեկան ծանրորդների Եվրոպայի չեմպիոնի կոչումը երկամարտի 440կգ (200կգ + 240կգ) արդյունքով նվաճել է Վարազդատ Լալայանը։

Լալայանը արդեն հասցրել է կանգնել մեծահասակաների տարբեր կարգի մրցումների պատվո պատվանդանին։ Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների փոխչեմպիոն մարզիկը մրցակցությունից դուրս էր Ալբանիայում։ Բավական է նշել, որ ոչ պոկում, ոչ էլ հրում վարժություններով հայ ծանրամարտիկը երրորդ մոտեցումը չի արել, քանի որ ամեն ինչ արդեն պարզ էր։
Այպիսով Դյուրես քաղաքում, տարիքային երկու խմբերում անցկացված Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքական թիմերը երկամարտում նվաճել են 15 մեդալ։

Եվրոպայի չեմպիոնի կոչումը երկամարտում, բացի Վարազդատ Լալայանից, նվաճել են է Գոռ Սահակյանը (67 կգ, Մ20), Միլենա Խաչատրյանը (76 կգ, Մ20), Լիանա Գյուրջյանը (81 կգ, Մ20), Սուրեն Գրիգորյանը (89 կգ, Մ20), Գարիկ Կարապետյանը (96 կգ, Մ20) և Արա Աղանյանը (96 կգ, Մ23)։

Հին աշխարհամասի փոխչեմպիոնի կոչմանը արժանացել են Էմմա Պողոսյանը (81 կգ, Մ20), Պետրոս Պետրոսյանը (102 կգ, Մ20), Ջուլիետա Ավանեսյանը (+87 կգ, Մ20) և Յաշա Մինասյանը(109կգ, Մ23), իսկ Ռաֆիկ Մինասյանը (61 կգ, Մ20), Մնացական Աբրահամյանը (81 կգ, Մ20), Մերի Թումասյանը (87 կգ, Մ20) և Լուիզա Սահրադյանը (87 կգ, Մ23) արժանացել են բրոնզե մեդալի:
Հայաստանը այս մրցումներում երկու տարիքային խմբերում ներկայացնում էին 23 ծանրորդներ։