Զոհերի թիվն աճում է․ Ուկրաինան հարվածել է Բելգորոդին

Զոհերի թիվն աճում է․ Ուկրաինան հարվածել է Բելգորոդին

Ռուսաստանի Բելգորոդ քաղաքի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի, վիրավորվել է 111 մարդ։  Այս մասին հայտնել է Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։

Նրա խոսքով, ուկրաինական հարձակման հետևանքով տուժել է 30 բազմաբնակարան շենք, 344 բնակարան, 3 առանձնատուն, ինչպես նաև դպրոց, լիցեյ և մանկապարտեզ։
Մղձավանջային գիշերից հետո այս պահին մարզում և քաղաքում համեմատաբար խաղաղ է։
Նշվում է, որ զոհերի թիվը կարող է աճել։