Հայ ֆուտբոլիստը կխաղա Ռուսաստանի առաջնությունում. ո՞վ է նա

Հայ ֆուտբոլիստը կխաղա Ռուսաստանի առաջնությունում. ո՞վ է նա

22-ամյա հայ կիսապաշտպան Վալերի Ծառուկյանը տեղափոխվում  է «Նիժնի Նովգորոդ»։ Ակումբի մամուլի ծառայությունից նույնպես հաստատել են լուրը:

Ծառուկյանը 3,5 տարվա պայմանագիր է կնքել «Նիժնի Նովգորոդի» հետ։

Վալերի Ծառուկյանի նախորդ ակումբը եղել է Վլադիկավկազի «Ալանիան»։

Առաջին լիգայի ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է 20 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։