Քաղաքացիները գնում են ոստիկանության Շահումյանի բաժին

Քաղաքացիները գնում են ոստիկանության Շահումյանի բաժին

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ Ադրբեջանի դրոշը այրած, դիզայներ Արամ Նիկոլյանը այս պահին ոստիկանության Շահումյանի բաժնում է:  Նրան ձերբակալել են: Ձերբակալումից մոտ 3 ժամ է անցել, և ևս 3 ժամ հետո նա պետք է ազատ արձակվի: Այս պահին ֆեյսբուքյան շատ օգտատերեր գնում են ոստիկանության Շահումյանի բաժին, որպեսզի աջակցություն հայտնեն Նիկոլյանին: