Աշոտ Երկաթին ամեն կերպ կալանավորված տեսնելու հերթական փորձը. Փաստաբան

Աշոտ Երկաթին ամեն կերպ կալանավորված տեսնելու հերթական փորձը. Փաստաբան

Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի գործընկերներ, այսօր Վերաքննիչ քրեական դատարանում քննության է առնվելու Դատախազության վերաքննիչ բողոքը, որը վերջիններիս հերթական փորձն է Արցախյան երեք պատերազմների մասնակից լեգենդար հրամանատար Աշոտ Երկաթին ամեն կերպ կալանավորված տեսնելու։

Ի գիտություն հարգելի ԶԼՄ գործընկերներին Դատական նիստը կայանալու է այսօր ժամը 16-30-ին Դատավոր Բեկթաշյանի նախագահությամբ։ Հետաքրքիր է այդ ինչպես է ստացվել, որ Գեներալ Գնդապետ Մովսես Հակոբյանի ներկայացրած հանգամանքների, այդ թվում ձայնագրության կամ Արային Հարությունյանի ձայնագրության կապակցությամբ չկա ոչ մի ձերբակալում, ոչ մի հաղորդագրություն, իսկ այս խայտառակ, հեքիաթային և պրիմիտիվ քաղաքական հետապնդումը շարունակվում է․․․»։