Այո, Նիկոլի վարկանիշը բարձր է, բայց գուցե Ադրբեջանում, ոչ թե Հայաստանում. Շարմազանով

Այո, Նիկոլի վարկանիշը բարձր է, բայց գուցե Ադրբեջանում, ոչ թե Հայաստանում. Շարմազանով

Ինքը Հայաստանում իշխանություն չունի։ Նիկոլի արտահերթ ընտրությունների առաջարկը նույնն է, ինչպես Ալիեւի ու Էրդողանի առաջարկը։ Այս մասին քիչ առաջ ընդդիմության հերթական երթի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը։

էդ ի՞նչ ձեւի արտահերթի առաջարկ էր. ուլտիմատումներո՞վ: Ասում է՝ ղազագիր ստորագրեք, որ չեք առաջադրվի, նոր: Բա եթե էդքան վստահ է իր ֆրակցիայի վրա, թող հրաժարական տա, օրենքով սահմանված կարգով խորհրդարանական ուժերը կորոշեն՝ նոր վարչապետ ընտրել, թե ոչ: Բա եթե ինքը գիտի, որ ինքն ամենամեծ վարկանիշն ունի, ինչից է վախում: Իրականում իր վարկանիշը բարձր է, բայց գուցե Ադրբեջանում, ոչ թե Հայաստանում: Ես համոզված եմ, հայ ժողովուրդն այնքան արժանապատվություն ունի, որ Ալիեւի առաջ ծնկի եկած մեկին չի կարող պատկերացնել իր ղեկավար: Իսկ ուլտիմատումներով արտահերթի չեն գնում: Ինքը պետք է հեռանա»,- ասաց ԱԺ նախկին փոխխոսնակը։