Գուտերեշը դիմել է Հայաստանին և Ադրբեջանին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին հարաբերությունների կարգավորման համար լուծել մնացած բոլոր երկկողմ հարցերը։
Այս մասին ասվում է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի հայտարարության մեջ։
«Գլխավոր քարտուղարն ուշադիր հետևել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Նա ողջունում է ապրիլի 19-ին համապատասխան պետական հանձնաժողովների միջև ձեռք բերված պայմանավորվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման վերաբերյալ։
Գլխավոր քարտուղարը կողմերին կոչ է անում շարունակել սահմանի մնացած հատվածների սահմանազատումն ու սահմանագծումը և լուծել բոլոր չլուծված երկկողմ հարցերը՝ հարաբերությունների ամբողջական կարգավորման համար», - նշել է Դյուժարիկը։
Կարծիքներ