Անիծվի այն ձեռքը, որ քվեարկելու է մեր հինավուրց հայրենիքի կործանման օգտին

Անիծվի այն ձեռքը, որ քվեարկելու է մեր հինավուրց հայրենիքի կործանման օգտին

Դրամատուրգ, երգիծաբան, արձակագիր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սամվել Խալաթյանը գրել է.

ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ,
հաշված ժամեր են մնում արտահերթ ընտրություններին և ես, որպես Հայաստանի քաղաքացի, հայ գրող, չեմ կարող չբարձրաձայնել իմ խոսքն ու կարծիքը:
Այս արատահերթ ընտրությունները ճակատագրական են: Մենք մեր ձայնով վճռելու ենք Հայաստանի լինել-չլինելու հարցը: 
Եվ որքան էլ ընդունված չէ, որ ստեղծագործողն իր շուրթերը պղծի անեցքով, ստիպված եմ, թող ների Աստված, ստիպված եմ մեր հայրենիքի պատմության, ազգային արժեքների, պետականության, եկեղեցու լինելությանը սպառնացող վտանգին գոնե փոքր-ինչ խոչընդոտելու մղումով, ասել՝ 
-Անիծվի այն ձեռքը, որ քվեարկելու է մեր հինավուրց հայրենիքի կործանման օգտին:
Ի՞նչ կոտրած ձեռք պիսի լինի, որ հավանություն տա մեր
5000 զավակների սպանդին,
11 հազար երիտասարդների  հաշմանդամ դարձնելուն, 
38.000-ից ավելի մարդկանց անհայրենիք, անտուն թողնելուն,
6 քաղաք, 
187 գյուղ, 
107 դպրոց,
17 մանկապարտեզ,
161 վանք ու եկեղեցի,
591 խարքար, 
39 բերդ, 
19 թանգարան,
4000 պատմամշակութային հուշարձան, ժողովրդից գաղտնի, մեկ ստորագրությամբ՝ թշնամուն զիջելուն, և դեռ այսօր էլ Հանրապետության պետական սահմանները առուծախի առարկա դարձնելուն:
Եթե դու, բարեկամ, ձայն ես տալու մեր երկրին արհավիրք բերողի օգտին, ապա ստուգիր քո ԴՆԹ-ն և, եթե պարզես, որ քո երակներում թուրքի արյուն է հոսում, ապա իմ անեցքը, ինչպես ժողովուրդն է ասում, թող իմ ծոցը լցվի, քանզի դու հավատարիմ ես մնում քո արյան հայակուլ կանչին…
Ես դիմում եմ նաև Ձեզ, հայաստանցի Ասորի եղբայրներ, եզդի եղբայրներ, Հայաստանը, ինչպես ամեն հայի, այնպես էլ ձեզ համար դար ու դարեր հայրենիք է: Ի սեր մեր ընդհանուր հայրենիքի գոյատևման՝ ճիշտ ընտրություն կատարեք, մի՛ սատարեք Հայաստանը կործանման տանողներին: Նրանք, ինչպես հայերի, այնպես էլ ձեր դարավոր թշնամու կամակատարներն են:
Ռուս, հույն, ուկրաինացի և հոգևոր քրիստոնյա մոլոկան եղբայրներ, մեր ընդհանուր Հայրենիք-Հայաստանի ճակատագիրը վտանգված է: Միասին լինենք ու միակամ:
ԱՌԱՋ ԱՍՏՎԱԾ: