8 ժամ գազ չի լինի

8 ժամ գազ չի լինի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 27-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Սարկավագի, Է. Հասրաթյան, Ֆանարջյան, Մելիքյան, Ծարավ Աղբյուրի փողոցների, Քանաքեռի 2-ից 17-րդ փողոցներով և հարակից նրբանցքներով պարփակված թաղամասի, Քանաքեռ Կայարան թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: