Ստորագրել է Բաց երկնքի պայմանագիրը չեղարկող օրենքը

Ստորագրել է Բաց երկնքի պայմանագիրը չեղարկող օրենքը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Բաց երկնքի պայմանագիրը չեղարկող օրենքը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ օրենքը արդեն հասել է Ռուսաստանի նախագահին։

Նա հերքել էր լուրերն այն մասին, որ Բայդեն-Պուտին հանդիպումից առաջ օրենքի վավերացումը կարող է ռուս-ամերիկյան հարաբերությունների սրացման նոր պոռթկում առաջացնել։