Պետդեպի կոչը կողմերին՝ Միրզոյան-Բայրամով բեռլինյան հանդիպմանն ընդառաջ

Պետդեպի կոչը կողմերին՝ Միրզոյան-Բայրամով բեռլինյան հանդիպմանն ընդառաջ

ԱՄՆ-ն շարունակում է Հայաստանին և Ադրբեջանին կոչ անել ձգտել հասնել երկարաժամկետ համաձայնության։ 
Այսպես է պատասխանել Պետքարտուղարության մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի՝ բեռլինյան առաջիկա հանդիպման մասին հարցին։

«Ես հայտարարություն չունեմ, բայց մենք շարունակում ենք խրախուսել երկու կողմերին՝ փորձել հասնել ամուր, երկարաժամկետ համաձայնության», - ասել է Միլլերը:

Հիշեցնենք, որ փետրվարի 28-29-ը Բեռլինում կկայանա Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։