Ձերբակալվել է դեռահաս․ նա կասկածվում է անտառների հրկիզումը կազմակերպելու մեջ

Ձերբակալվել է դեռահաս․ նա կասկածվում է անտառների հրկիզումը կազմակերպելու մեջ

Թուրքիայում ձերբակալվել է դեռահաս, ով կասկածվում է Մանավղաթի (Անթալիա) անտառների հրկիզումը կազմակերպելու մեջ։ Այս մասին հայտնում է Haber Global-ը։ Հայտնի է, որ նա տասնվեց տարեկան է դեռ։ Անունը չի հաղորդվում։ Դեռահասը ձերբակալվել է չորս օր առաջ։

Թեեւ նա ժխտել է իրեն ուղղված մեղադրանքը, սակայն քննության ընթացքում ձեռք բերված ապացույցները հերքել չի կարողացել։ Դատարանը նրա խափանման միջոց է ընտրել կալանավորումը։