Բիչախչյանի «Պոգոնը» հաղթել է արտագնա խաղում

Բիչախչյանի «Պոգոնը» հաղթել է արտագնա խաղում

Լեհաստանի առաջնության 20-րդ տուրում «Պոգոնը» հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթել է «Շլյոնսկին»:

Գոլը 72-րդ րոպեին խփել է նորվեգացի 31-ամյա կիսապաշտպան Ֆրեդրիկ Ուլվեստադը:

«Պոգոնի» կազմում հանդիպումը մեկնարկային րոպեներից սկսել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որը փոխարինվել է 62-րդ րոպեին: 24-ամյա ֆուտբոլիստն Էքստրակլասայի 2023/24 մրցաշրջանում անցկացրել է 19 հանդիպում, խփել 4 գոլ և կատարել 2 արդյունավետ փոխանցում:

Շեցինը ներկայացնող ակումբը միավորների քանակը հասցրեց 33-ի և 5-րդն է մրցաշարային աղյուսակում: