Արգելափակվել է Տիգրան Քյոսայանի յութուբյան ալիքը

Արգելափակվել է Տիգրան Քյոսայանի յութուբյան ալիքը

YouTube տեսացանցը արգելափակել է ռեժիսոր Տիգրան Քյոսայանի «Քյոսայան daily» յութուբյան ալիքը։ Այս մասին իր տելեգրամ ալիքում գրել է RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։

«Առանց բացատրության, առանց պատճառաբանության» -նշել էր Սիմոնյանը։ Նա նաեւ հրապարակել է Rutube-ում Քյոսայանի ալիքի հղումը։ Նշենք, որ Քյոսայանի հանդեպ սանկցիաներ են կիրառել ԵՄ-ն, Մեծ Բրիտանիան, Կանադան եւ Ավստրալիան։