Ինչ հրաժարական, ինչ բան՝ Մելոն դեռ անելիք ունի Սյունիքում

Ինչ հրաժարական, ինչ բան՝ Մելոն դեռ անելիք ունի Սյունիքում

Սյունիքի մարզպետը կատաղած է, նա մարզպետարանի էջն օգտագործում է ինչպես անձնական էջ եւ պաշտոնական էջում զայրացած հայտարարություն է տեղադրում իր «չուզողներին» ուղղված․

«Զանգվածային լրատվության միջոցներով լուրեր են տարածվում, թե իբր Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հրաժարական տալու մտադրություն ունի։   Հայտնում ենք, որ մարզպետը շարունակում է իր աշխատանքը, հրաժարական տալու մտադրություն չունի, և ոչ ոք նրա փոխարեն հայտարարություններ անելու իրավունք չունի»։

Պարզ է, որ նախկին երկրապահ մարզպետի համար իր պաշտոնից թանկ բան չկա եւ նա ոչ մի դեպքում չի հրաժարվելու դրանից՝ քանի դեռ իրեն նշանակողները չեն ասել՝ թող գնա։ Եթե մարդը հանուն պաշտոնի մասնակցում է Սյունիքի հանձնման գործին, այն դեպքում, երբ սյունյաց համայնքների ղեկավարներն ընբոստանում են եւ անգամ բանտ նստում, բայց չեն հրաժարվում պայքարից, հիմա ինչո՞ւ պետք է հրաժարվի։ Նույն Մելոն հայտարարում էր, որ թշնամին սև Լճում մոլորվել է, հետո ասում էր, թե թշնամին արդեն նահանջել է Սեւ լճի տարածքից, իսկ ադրբեջանցիները հանգիստ տեղակայվել են Մելոյի ղեկավարած մարզի տարածքում։ Նրա լուռ համաձայնությամբ, մարզի տարբեր սահմանամերձ բնակավայրերի արոտավայրերը, մշակվող հողերը թշնամին գրավել է, անասուններին է տանում, հովիվներին ու տրակտորիստներին է սպառնում եւ այդ պայքարում մարզպետը չկա, միայն գյուղապետերն են փորձում՝ ռուսների հետ միասին հարցերը լուծել։

Հանուն իր պաշտոնի մարզպետ Մելոն քրտնամխած աշխատում էր, որ Քաղպայմանագրին ձայն բերեր արտահերթ ընտրությունների ժամանակ եւ հիմա էլ հլու հնազանդ ծառայում է Նիկոլին եւ դեռ կծառայի, որովհետեւ դեռ անելիք ունի Սյունիքում։ Չէ որ դեռ միջանցք են տալու թշնամուն, իսկ մարզպետը իշխանական էշելոնին վաղուց է ցույց տվել, որ գործը կարող է անցնցում կազմակերպել։ Հետո ի՞նչ, որ տղան մի քիչ կրակել է ու վիրավորներ կան։ Դա ոչ մի նշանակություն չունի՝ կարեւորը իշխանության ակնկալիքներն արդարացնելն է։

Նարեկ Դաջունց